Եվրամիությունն էր, որ դավաճանեց հայերին. Զախարովա

Եվրամիությունն էր, որ դավաճանեց հայերին. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ԵՄ-ին մեղադրել է Հայաստանին դավաճանելու մեջ. «Այդ ԵՄ-ն է դավաճանել ՀՀ-ին»։

«Շառլ Միշելին հիշեցնեմ,որ հենց ԵՄ-ն է Պրահայում և Բրյուսելում գագաթնաժողով հրավիրել, որտեղ Հայաստանի ղեկավարությունը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս, թեև մինչ այդ տրամաբանորեն հակառակն էին պնդում»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ օրերս ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, թե «Բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին»։

Զախարովան նաև նշել է, թե ԵՄ-ն ոչ մի խաղաղություն և ապաէսկալացիա Հայաստանում չի ապահովի․ «Նրանց գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանի անվտանգությունն ու Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումն է, այլ Բրյուսելի հետաքրքրություններից ելնող հետախուզական մոնիտորինգն ու իրավիճակի սրումը»։

Զախարովան ասել է, որ Բրյուսելի վրա է կատարվածի պատասխանատվությունը. «Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև ձեռք բերված երեք պայմանավորվածությունները բառիս բուն իմաստով փոխարինվեցին ԵՄ-ի գագաթնաժողովներով, և Երևանի դիրքորոշումն այդկերպ ձևավորվեց ԵՄ-ի ազդեցության տակ»։ նա ողջունել է ֆրանսիայի որոշումն ու տարատեսակ այլ հայտարարոթւյուններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում