Գերմանիան կօգտագործի բոլոր օրինական միջոցները ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներին արտաքսելու համար

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին ասել է, որ Գերմանիայի անվտանգության մարմինները կօգտագործեն բոլոր օրինական միջոցները՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցներին Գերմանիայից արտաքսելու համար։
«Մենք կօգտագործենք բոլոր օրինական հնարավորությունները ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներին վտարելու համար», - ասել է Ֆեսերը Bild am Sonntag թերթին : Նա նշել է, որ ուրբաթ օրը համաձայնություն է ձեռք բերվել այդ հարցի շուրջ Գերմանիայի կառավարության հատուկ համաժողովում դաշնային նահանգների ՆԳՆ ղեկավարների հետ։ «Այստեղ միավորվում են բոլոր 16 նահանգները և դաշնային կառավարությունը»,- հայտարարել է նախարարը։ Նրա խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները չեն հանդուրժի հակասեմական և հակաիսրայելական հրահրումները, ինչպես նաև բռնությունները։
Կարծիքներ