Ի գիտություն այն թոշակառուների, որոնց ապրիլ ամսվա՝ 68 000 դրամի չափով աջակցության էլեկտրոնային դիմումները մերժվել են
Ի գիտություն այն թոշակառուների, որոնց ապրիլ ամսվա՝ 68 000 դրամի չափով աջակցության էլեկտրոնային դիմումները մերժվել են:
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից պարզաբանում են. քանի որ այսուհետ բոլոր թոշակառուների աջակցության գումարը վճարվելու է ոչ թե ՀՀ-ից, այլ Արցախից, հետևաբար թոշակառուների լրացրած էլեկտրոնային դիմումների մերժումը չի ազդի աջակցության գումարի վճարմանը:
Բոլոր թոշակառուներն, անկախ այդ հանգամանքից, կստանան իրենց հասանելիք գումարն այն կարգով, ինչպես ստանում են իրենց թոշակը:
Կարծիքներ