Facebook-ը կհեռացնի թալիբների կամ նրանց անունից վարվող օգտահաշիվները
Ամերիկյան «Ֆեյսբուք» ընկերությունն արգելել է «Թալիբան» ահաբեկչական շարժման հետ կապված բովանդակության տարածումը Facebook, Instagram սոցիալական ցանցերում և «WhatsApp» մեսենջերում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այդ շարժումը պատժամիջոցների տակ է գտնվում որպես ահաբեկչական կազմակերպություն՝ համաձայն ԱՄՆ օրենսդրության:
«Մենք արգելել ենք նրանց օգտվել մեր ծառայություններից՝ համաձայն վտանգավոր կազմակերպությունների դեմ մեր քաղաքականության»,- հայտնել է «Ֆեյսբուք»-ի ներկայացուցիչը:
Նշվում է նաև, որ «Ֆեյսբուք»-ը կհեռացնի թալիբների կամ նրանց անունից վարվող օգտահաշիվները, ինչպես նաև այն էջերը, որոնցում կան արտահայտություններ՝ ուղղված շարժմանն աջակցելուն:
Կարծիքներ