Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով. Գրիգոր Մինասյան
Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց Արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանը:
«Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը, քրեականացվելու են նաև նման գործողություններ կատարելուն ուղղված հրապարակային կոչերը:
Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով»,- ասաց Մինասյանը:
Կարծիքներ