Վրաստանում «դելտա» շտամի 72 դեպք է արձանագրվել

Վրաստանում «դելտա» շտամի 72 դեպք է արձանագրվել

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ այս պահին  երկրում արձանագրված է կորոնավիրուսի հնդկական` «դելտա» շտամի 72 դեպք:

Նա մտահոգություն է հայտնել, որ այս ֆոնին կարող է մեծանալ երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը:

«Նոր շտամների, հատկապես «դելտա» շտամի արդեն կա 72 լաբորատոր հաստատված դեպք կա երկրում, իհարկե, երեխաների շրջանում դեպքերի աճի ռիսկերը մեծանում են», – ասաց Թամար Գաբունիան:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում