Էմանուել Մակրոնը պատրաստ է նպաստել ղարաբաղյան խնդրի արդար ու երկարաժամկետ կարգավորմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում իր գոհունակությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման առիթով, տեղեկացնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել փնտրել ղարաբաղյան հիմնախնդրի արդար, երկարաժամկետ ու բոլոր կողմերի համար ընդունելի քաղաքական լուծում։
Մակրոնը նաև տեղեկացրել է Փաշինյանին նոյեմբերի 12-ին կայացած հանդիպման մասին՝ Ֆրանսիայի կողմից հումանիտար օգնության կազմակերպման համար։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության թեման
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Կարծիքներ