Ճապոնիայի մայրաքաղաքում ձյան տեղումների հետևանքով տուժել է ավելի քան 220 մարդ
Առնվազն 225 մարդ տուժել է առատ ձյան հետևանքով, որը երկուշաբթի օրը տեղացել է Տոկիոյում և շրջակա Սաիտամա, Կանագավա և Չիբա պրեֆեկտուրաներում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը ։
Նաև վերջին 24 ժամվա ընթացքում Ճապոնիայի մայրաքաղաքում գրանցվել է ավելի քան 170 պատահար՝ կապված ճանապարհային վատ պայմանների հետ։ Դրանցից ոչ ոք չի տուժել։
Տոկիոյում ճանապարհային և երկաթուղային երթևեկությունը դեռևս չի նորմալացել՝ եղանակային վատ պայմանների հետևանքների վերացման պատճառով։ Մայրաքաղաքի օդանավակայաններում երեքշաբթի օրը չեղարկվել է ընդհանուր առմամբ 27 չվերթ։
Տոկիոյում ձյան ծածկույթի խորությունը կազմել է 7 սմ, լեռնային շրջաններում տեղումների օրական ինտենսիվությունը հասել է մոտ 40 սմ-ի։
Կարծիքներ