Լեմպարդ. «Չելսին» իր խմբում լավ արդյունքներ է գրանցել

Լեմպարդ. «Չելսին» իր խմբում լավ արդյունքներ է գրանցել

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Ռենի» հետ սպասվող հանդիպման մասին:

«Մենք լավ ենք տրամադրված և խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթելու նպատակով: Մրցակիցը բավականին կազմակերպված ֆուտբոլ է խաղում, սակայն մենք գիտենք, թե ինչ է պետք անել:

«Չելսին» իր խմբում լավ արդյունքներ է գրանցել: Հուսով ենք, որ կկարողանանք հնարավորինս շուտ դուրս գալ փլեյ-օֆֆ»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ «Չելսին» 2 խաղից հետո ունի 4 միավոր և E խմբի առաջատարն է:

«Չելսի» - «Ռեն» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 4-ին Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում