Facebook-ն արգելափակել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների օգտակարության մասին գովազդը
Facebook-ը սկսել է արգելափակել կորոնավիրուսի դեմ պատվաստումների օգտակարության եւ անհրաժեշտության մասին հաղորդագրությունները, այս մասին հայտնել Է Politico պարբերականը:
Արգելափակման պատճառ է դարձել սոցցանցում քաղաքական գովազդի եւ դրա հետ կապված ալգորիթմների արգելքը:
Գովազդային գրառումները անընդունելի են ավելի քան 110 համայնքներում: Մասնավորապես, սոցցանցը հեռացրել է պատվաստանյութի գործողության մեխանիզմների մասին հաղորդագրությունները եւ պատվաստման կետերի գտնվելու վայրը:
Facebook-ում խոստովանել են խնդրի առկայությունը եւ հավաստիացրել են, որ կվերականգնեն այդ կոնտենտը:
Հունիսին սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ Facebook-ը սկսել է օգտատերերին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների մասին տեղեկացնելու արշավ եւ քաղաքական գովազդն անջատելու հնարավորություն է սահմանել: Նոյեմբերին ամերիկյան ԶԼՄ-ները գրել էին, որ Facebook-ն իր ծառայություններում գաղտնի երկարաձգել է նման նյութերի արգելքը, թեեւ այն նախատեսվում էր հանել քվեարկությունից մեկ շաբաթ անց:
Կարծիքներ