Խոշոր հրդեհ՝ այս անգամ Աջման քաղաքում (լուսանկարներ)
Միացյալ Արաբական Էմիրությունների Աջման էմիրությունում խոշոր հրդեհ է բռնկվել մեծ հիվանդանոցի և քաղաքի տնտեսական կենտրոնի տարածքում, որտեղ տեղակայված է մրգի ու բանջարեղենի մեծ շուկա:
Բժշկական կենտրոնի աշխատակիցներին տարհանել են, քանի որ բռնկված հրդեհի ծուխը շնչելու համար խիստ վտանգավոր է եղել, երկինքը երկար ժամանակ ծածկված է եղել ծխի հաստ շերտով: Բարեբախտաբար զոհեր չկան: Իսկ հրդեհի պատճառը դեռ անհայտ է: Ֆինանսական ու գույքային մեծ կորուստներ կրած տասնյակ սեփականատերեր դեռ հաշվում են ավերածության տված վնասի չափը:
Նշենք, որ Աջմանը հայտնի մշակութային տարածք է, որի նկատմամբ զբոսաշրջիկներն առանձնահատուկ հետաքրքրություն ունեն:
Կարծիքներ