Ուկրաինայի վարչապետը հայտնել է ավտոլցակայաններում վառելիքի պակասի մասին
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ երկրում վերջին շրջանում ավտոլցակայաններում զգացվել է վառելիքի անբավարարություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Տելեգրամ»-ի իր ալիքում՝ նշելով, որ անբավարարության պատճառը Ռուսաստանի կողմից ենթակառուցվածքների մի մասի ոչնչացումն է:
Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ խնդրի առնչությամբ խորհրդատվություններ են անցկացվում և ակնկալում է առաջիկա շաբաթվա ընթացքում լուծել վառելիքի պակասի հարցը:
Կարծիքներ