Նորակառույցի տանիքը բարձրացած քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. օգնության են հասել փրկարարները
Օգոստոսի 25-ին՝ ժամը 09։59-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի նորակառույց տներից մեկում քաղաքացին վատ է զգում իրեն և չի կարողանում իջնել տանիքից (մոտ 9 մ)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Ստեփանյան փողոցի նորակառույց տներից մեկի տանիքից իջեցրել են Ս. Գ․-ին (ծնված 1990 թ.)։
Կարծիքներ