Հայտնի է` երբ էկրան կբարձրանա Ջորջ Քլունիի և Ջուլիա Ռոբերտսի մասնակցությամբ «Տոմս դեպի դրախտ» ֆիլմը (լուսանկարներ)
Հայտնի է հոլիվուդյան հայտնի դերասաններ Ջորջ Քլունիի և Ջուլիա Ռոբերտսի մասնակցությամբ նոր «Տոմս դեպի դրախտ» (Ticket to Paradise) ֆիլմի մեծ էկրան բարձրանալու ժամանակը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Universal Pictures ֆիլմարտադրող ընկերությունն ասել է, որ ֆիլմն էկրաններին կհայտնվի 2021 թվականի սեպտեմբերին։ Ֆիլմը, որի ռեժիսորն Օլ Փարքերն է, միավորել է առաջնակարգ դերասաններին, որոնք նախկինում միասին խաղացել են Ocean’s Eleven (2001) Ocean’s Twelve (2004) Money Monster (2016) ֆիլմերում։
«Տոմս դեպի դրախտ» ֆիլմը նախկին ամուսինների մասին է, ովքեր մեկնում են Բալի՝ կանխելու իրենց դստեր հարսանիքը, որպեսզի նույն սխալը չանի, ինչ իրենք են արել։
59-ամյա Քլունիի վերջին նախագիծը The Midnight Sky ֆիլմն է(2020 թվական), իսկ Ջուլիա Ռոբերտսի վերջին աշխատանքը 2018 թվականին մեծ էկրան բարձրացած Ben Is Back ֆիլմն է։
Կարծիքներ