Ավարտվել են Լավրովի և Կուլեբայի բանակցությունները. մանրամասներ

Ավարտվել են Լավրովի և Կուլեբայի բանակցությունները. մանրամասներ

Անթալիայում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը, որը տեղի է ունեցել միջնորդ կողմի՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ներկայությամբ։

1,5 ժամ տևած հանդիպումից հետո Կուլեբան հայտնել է, որ Լավրովի հետ բանակցությունները բարդ էին։

Կողմերն առայժմ չեն կարողացել հասնել հրադադարի վերաբերյալ որոշման։

Պաշտոնյաները քննարկել են հումանիտար միջանցների բացման հարցը։ Ըստ Կուլեբայի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել տեղում հումանիտար որոշումներ գտնելու ջանքերը։

Բանակցությունների արդյունքով երկու երկրների արտգործնախարարները հանդես են գալիս առանձին մամուլի ասուլիսներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում