Ուկրաինայի ԿԲ-ն դիմել է Հայաստանին ու ևս մի քանի երկրի՝ ռուսական «Միր» համակարգը կասեցնելու համար

Ուկրաինայի ԿԲ-ն դիմել է Հայաստանին ու ևս մի քանի երկրի՝ ռուսական «Միր» համակարգը կասեցնելու համար

Ուկրաինայի կենտրոնական բանկը դիմել է ռուսական «Միր» վճարային համակարգն ընդունող մի շարք երկրների կենտրոնական բանկերի ղեկավարությանը՝ խնդրելով կասեցնել այդ համակարգի քարտերով կատարվող սպասարկումները։

Երկրի ԿԲ-ն այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ խնդրանքն ուղղված է Հայաստանին, Թուրքիային, Տաջիկստանին, Ղրղզստանին, Ղազախստանին, Վիետնամին։

Նշվում է, որ խոսքը թե՛ բանկոմատների ու վճարային տերմինալներով գործառույթների, թե՛ առցանց գնումների մասին է։ Ըստ ուկրաինական կողմի՝ սրանով նպատակ է դրվում ավելի ուժեղացնել Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցները։

«Միր» վճարային համակարգը Ռուսաստանի ԿԲ կողմից ստեղծվել է 2017թ․ մայիսին։ Բացի այն երկրներից, որոնց Ուկրաինան դիմել է, «Միրը» գործում է նաև Բելառուսում, Հարավային Օսեթիայում և Աբխազիայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում