Կոլումբիայի փրկարարները 11 հանքագործների մարմիններ են հանել հանքահորից
Կոլումբիացի փրկարարներին հաջողվել Է փլվածքների տակից հանել 11 հանքագործների մարմիններ, որոնք արգելափակվել Էին Կոլումբիայի կենտրոնական մասում գտնվող ոսկու արդյունահանման հաքահորում: Ապիլի 18-ին այդ մասին հայտնել են Ազգային հանքարդյունահանման գործակալությունում:
«Մենք ցավում ենք 11 երիտասարդների մահվան կապակցությամբ, որոնք ծուղակի մեջ Էին հայտնվել Կալդասի դեպատամենտի Նեիրայի մունիցիպալիտետում գտնվող հանքահորում»,- ասված Է գերատեսչության՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ: Գործակալության ղեկավար Խուան Միգել Դուրանն իր Twitter-ում ցավակցություններ Է հայտնել զոհվածների հարազատներին: Հանքահորում վթարը տեղի Է ունեցել մարի 26-ին: Դրա պատճառ Է դարձել սողանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ