Մարգարյան փողոցի ծառերը հատվել են տարածքում վագոն-տնակ տեղադրելու նպատակով. Երևանի քաղաքապետարան
Մայիսի 7-ի գիշերը Մարգարյան փողոցի հանրախանութի մոտ նույն փողոցի 26 և 34 տարեկան երկու բնակիչ նշված վայրում վագոն-տնակ տեղադրելու նպատակով, էլեկտրական սղոցով ապօրինի հատել են 4 թեղի: 34-ամյա տղամարդը իրենց դիտողություն արած բնակչուհու ձեռքին է խփել և վնասել հեռախոսը: Ըստ Երևանի քաղաքապետարնի, այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը:
«Նախապատրաստվում են նյութեր»,-ասված է քաղաապետարնի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ դեպքի մասին նույն օրը Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ տեղի ունեցածը որակելով ծայրահեղ անընդունելի և դատապարտելի դեպք:ո
Կարծիքներ