Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլու,Հադրութի և Զանգելանի հատվածներում
Մարտական գործողությունների Մատաղիսի, Թալիշի, Հադրութի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում զոհված զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Այսօր որոնումներ են իրականացվում Ֆիզուլու, Հադրութի և Զանգելանի ուղղություններում»-հայտնեց Թադևոսյանը:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից հետո մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում առայսօր հայտնաբերվել է 1073 զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյուններ,ինչպես նաև մարտական գործողությունների վայրերից ողջ են գտնվել 7 զինծառայող և 2 քաղաքացիական անձ:
Կարծիքներ