Գրիգորի Բաբայանը ներկայացվել է որպես Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզչի օգնական

Գրիգորի Բաբայանը ներկայացվել է որպես Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզչի օգնական

Ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանն Ավստրիայում մասնակցում է ԲԿՄԱ-ի ուսումնամարզական հավաքին։ Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը։ Բաբայանն արդեն ներկայացվել է որպես թիմի գլխավոր մարզչի օգնական։ Գլխավոր մարզչի պարտականություններն առայժմ կատարում է Ալեքսեյ Բերեզուցկին։

Երեկ՝ հունիսի 15-ին, ԲԿՄԱ-ն հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Իվիցա Օլիչի պաշտոնանկության մասին։ ԲԿՄԱ-ն խորվաթ մասնագետի գլխավորությամբ 9 խաղ էր անցկացրել, որոնցից 4-ում հաղթել էր, մեկն՝ ավարտել ոչ-ոքի և կրել 4 պարտություն։

2020/2021 մրցաշրջանում ԲԿՄԱ-ն ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը զբաղեցրեց՝ չկարողանալով ապահովել իր մասնակցությունը եվրագավաթներին, ինչն ակնհայտ անհաջողություն է։ Վերջին անգամ ԲԿՄԱ-ն եվրագավաթներին չէր մասնակցել շուրջ 20 տարի առաջ՝ 2001/2002 մրցաշրջանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում