Գերմանական CureVac-ի պատվաստանյութն անարդյունավետ է 47 տոկոս դեպքերում
Գերմանական CureVac ընկերության մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութի միջանկյալ հետազոտությունը ցույց է տվել արտադրանքի անարդյունավետություն դեպքերի կեսից ավելի մասնաբաժնում։Այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում։
«Պատվաստանյութը ցույց է տվել COVID-19-ի ցանկացած ծանրության հիվանդության դեմ 47 տոկոս միջանկյալ էֆեկտիվություն»,-ասված է հայտարարության մեջ։
Ընկերությունում նշել են, որ հետազոտությունն անցկացվել է 40 հազար կամավորների վրա։ Հետազոտությունների վերաբերյալ տվյալները փոխանցվել են Դեղամիջոցների եվրոպական գործակալությանը (ЕМА)։ Հետազոտությունները կշարունակվեն մինչև վերջ։
Նշենք, որ երեք փուլով հետազոտություններ են արդեն կատարվել։ CureVac-ը հուլիսի 6-ին 75 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է կնքել Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ պատվաստանյութերի մշակման և լայնամասշտաբ արտադրության վերաբերյալ։
Կարծիքներ