ԱՄՆ-ը Հունաստանին և Թուրքիային կոչ է անում խուսափել լարվածության աճից

ԱՄՆ-ը Հունաստանին և Թուրքիային կոչ է անում խուսափել լարվածության աճից

Միացյալ Նահանգները կոչ է անում Աթենքին և Անկարային խուսափել լարվածության աճից և լուծել տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Այժմ ժամանակը չէ հայտարարությունների կամ գործողությունների համար, որոնք կարող են սրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև լարվածությունը: Մենք շարունակում ենք խրախուսել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին միասին աշխատել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու և ցանկացած տարաձայնություն դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու համար», - ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում