Որեւէ բան չի փոխվել, Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհով գնում է. Սոնա Ղազարյան

Որեւէ բան չի փոխվել, Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհով գնում է. Սոնա Ղազարյան

Ընտրություններից ի վեր եւ դրանից էլ անդին, երբ առաջացան անվտանգային որոշ խնդիրներ ՀԱՊԿ-ի անգործության, ռուս սահմանապահների, ինչպես նաեւ ԼՂ-ում ռուսական խաղաղապահների անգործության արդյունքում, երբ ստեղծված անվտանգային միջավայրն իրեն չարդարացրեց, Հայաստանը սկսեց վերանայել իր արտաքին անվտանգային համագործակցությունները, ինչը ենթադրում է նաեւ տնտեսական անվտանգություն եւ այլն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

«Այս առումով Հայաստանը գնում է դիվերսիֆիկցման ուղղությամբ: Այսինքն մենք նոր համալիր գործողությունների տրամաբանությամբ զարգացնում ենք մեր հարաբերությունները, թե ԵՄ-ի, թե տարածշրջանային դերակատարների հետ: Դուք տեսնում ենք Հնդկաստանի, Իրանի հետ հարաբերություններում ավելի խորը աշխատանքը:

Որեւէ բան չի փոխվել, Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհով գնում է, եւ հենց այսօր էլ քառօրյան սկսեց Եվրոջասթի համաձայնագրի քննարկմամբ: Այն կվվերացվի խորհրդարանի կողմից, եւ կենթադրի, որ Հայաստանը եվրոպական արդարադատության կոլեգիալ մարմիններում կունենա ներկայացուցիչ, որը չունեն ԵՄ անդամի թեկնածու մի շարք պետություններ: Այնպես որ, մենք հետ չենք կանգնում եվրաինտեգրման գործընթացից»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում