Apple այֆոնի նոր մոդելները ստացել են եզակի գործառույթ կույր եւ թույլ տեսնող օգտատերերի համար
Apple այֆոնի նոր մոդելներ iPhone 12 Pro-ն ու 12 Pro Max-ը ստացել են եզակի գործառույթ կույր եւ թույլ տեսնող օգտատերերի համար. հնարավորություն է «տեսնել» մոտեցող մարդկանց, գրում է CNet-ը:
Նոր գործառույթի հիմքում հեռախոսի վրա լիդար սենսորն է, որը որոշում է օգտատիրոջից շրջապատողների՝ մոտ գտնվելու աստիճանը: Apple-ն այդ գործառույթն անվանել է People Detection:
Այդ նոր գործառույթը կարող է լինել բավականին օգտակար կույր կամ թույլ տեսնող մարդկանց համար, օրինակ, խանութի հերթում՝ թույլ տալով օգտատիրոջը առանց խոչընդոտների տեղաշարժվել հերթում, ինչպես նաեւ զբոսանքի ժամանակ փողոցում՝ պարզելով անցորդների՝ մոտ գտնվելու աստիճանը:
People Detection-ը կարող է որոշել օգտատիրոջ հեռավորությունն այլ մարդկանցից 5 մետր կտրածքով:
Apple-ի նոր մոդելների շնորհանդեսը կկայանա առաջիկա շաբաթների ընթացքում:
Կարծիքներ