Թրամփը Բայդենին մեղադրել Է Աֆղանստանից զորքերի դուրսբերման նկատմամբ անպատասխանատու մոտեցման մեջ
Ջո Բայդենի իշխանության գլուխ անցնելուց հետո ԱՄՆ-ի զորքերն Աֆղանստանում թողնում են միլիարդավոր դոլարների զենք եւ սարքավորումներ, որոնք ընկնում են «Թալիբան» արմատական շարժման ձեռքը: Հուլիսի 11-ին այդ մասին հայտարարել Է Միացյալ Նահանգների նախորդ ղեկավար Դոնալդ Թրամփը Դալասում (Տեխասի նահանգ) ԱՄՆ-ի պահանողական շրջանների խորհրդաժողովում:
«Նա (Բայդենը) միլիարդավոր դոլարների սարքավորումներ Է թողնում: Ես ասել եմ գեներալներին, որ ցանկանում եմ վերադարձնել յուրաքանչյուր մեխ, ցանկանում եմ վերադարձնել բոլոր տանկերը: Դրա փոխարեն այժմ «Թալիբանը» կազմակերպում Է զորահանդեսներ մեր զենքով, որը Ջո Բայդեը թողել Է նրանց:
Դա խայտառակություն Է»,- ընդգծել Է Թրամփը: Հուլիսի սկզբին Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորակազմերը հեռացել են Բագրամի ռազմակայանից: Միացյալ Նահանգների մի շաք զանգվածային լրատվամիջոցներ այն ժամանակ հայտնել են, որ Աֆղանստանի իշխանությունները նախօրոք նախազգուշացված չեն եղել այդ մասին: Պեիտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին, պատասխանելով լրագրողների հարցերին, հավաստել Է, որ ամեիկացի զնվորականներն Աֆղանստանի ղեկավարությանը չեն ծանուցել վերատեղաբաշխման ժամանակի մասին անվտանգության նկատառումներով՝ հավելելով, որ նման տեղեկացումն «անպատասխանատու կլիներ»:
Կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ ընդհարումներն ակտիվացել են Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին՝ ապրիլի 14-ին Բայդենի արած հայտարարությունից հետո, գործողություն, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեսջ: Հուլիսի սկզբի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 90 տոկոսով ավարտել Է իր զորքերի դուրսբերման գործընթացը: Աֆղանստանի պաշտոատար անձինք բազմիցս հայտնել են, որ արմատականները սաստկացնում են հարձակման տեմպերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ