ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արսեն Բաբայանին, Արծվիկ Մինասյանին, Արա Հակոբյանին
ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ-ն բերման է ենթարկել Հայրենիք կուսակցության քաղ․ խորհրդի անդամ Արսեն Բաբայանին, Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանին, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանին։
Նրանք պատրաստվում էին դեռ երեկ պլանավորված ասուլիսին, որի ընթացքում պիտի խոսեին երկրում ստեղծված իրավիճակի մասին։ Այնուամենայնիվ նշենք, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ասուլիսը տեղի է ունենում, բանախոսները Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ու Դաշնակցական Լիլիթ Գալստյանն են։
Կարծիքներ