Ինչն է եղել Չինարիում 55 և 49-ամյա ամուսինների մահվան պատճառը. ՆԳՆ-ի նախնական տվյալները

Ինչն է եղել Չինարիում 55 և 49-ամյա ամուսինների մահվան պատճառը. ՆԳՆ-ի նախնական տվյալները

Ապրիլի 14-ին՝ ժամը 9.47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
Նախնական տվյալներով՝ ամուսնինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից:

Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում