Կասպից ծովի ջրատարածքում տեղի Է ունցել Թուրքմենստանի ռազմածովային ուժերի զորահանդեսը
Կասպից ծովի ջրատարածքում տեղի Է ունեցել զորահանդես Թուրքմենստանի ռազմածովային ուժերի, Պետական սահմանապահ ծառայության, ներքին գործերի եւ ազգայն անվտանգության նախարարությունների տարբեր տիպի նավերի, մարտական կատերների եւ նավակների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, զորահանդեսն ընդունել Է Թուրքմենստանի նախագահ, երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերդար Բերդիմուհամեդովը, օգոստոստի 11-ին հաղորդել Է «Նեյտրալինի Տուրկմենիստան» թերթը: Զորահանդեսը բացել Է Arkadag սահմանապահ պահականավը, դրան հետեւել են ռազմածովային ուժերի հիմնական հարավածային ուժերը՝ Edermen եւ Gaэratly հրթիռակիր կատերները: Զորահանդեսային շարքով նաեւ անցել են 10 պահականավեր:
Ինչպես նշել Է հրատարակությունը, նավերը նախատեսված են թշնամու ստորջրյա, վերջրյա եւ օդային թիրախների դեմ մարտ մղելու, ինչպես նաեւ որոնողական-փրկարարական գործողությունների, հետախուզության եւ նավերի հսկման համար: Ցուցադրվել են Umman եւ Asuda հիդրոգրաֆիական նավերը, որոնք օգտագործվում են ծովի հատակի ռելիեֆի հետազոտման, ստորջրյա տեսա- եւ լուսանկարահանումների, ծովի ջրի բաղադրության ուսումնասիրման համար:
Ընդամենը ստուգատեսին մասնակցել Է շուրջ 30 նավ: Ինչպես նշում Է թերթը, Բերդիմուհամեդովը նշել Է Կասպից ծովում ազգային նավատորմի ստուգատեսի բարձր մակարդակը: Նա ընդգծել Է, որ պետությունը կշարունակի առանձնահատուկ ուշադրություն նվիրել ռազմածովային ուժերի նյութա-տեխնիկական բազայի ամրապնդմանը, զինվորական ծովայինների պրոֆեսիոնալիզմի բարձրանցմանը, ծվային սահմանների հուսալիության եւ անձեռնմխելիության ապահովմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ