Ռուսաստանը ԵՄ-ի դեմ կկիրառի բելառուսական պատժամիջոցները
Բելառուսական պատժամիջոցները, որոնք մտցվել են Եվրամիության կողմից պատժամիջոցներին ի պատասխան, ավտոմատ կերպով կկիրառվեն Ռուսաստանում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Ռուսաստանը կսկսի կիրառել բելառուսական պատժամիջոցների ցուցակը՝ դաշնակցային պարտավորություններին համապատասխան, ասել է ԱԳՆ խոսնակը:
Ռուսական կողմը Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները գնահատում է «որպես բաց և անընդունելի ճնշում Բելառուսի իշխանությունների վրա», – ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ