Մեծ Նովգորոդում, կորոնավիրուսի հետ կապված, կրկին հարսանեկան սահմանափակումներ են մտցրել

Մեծ Նովգորոդում, կորոնավիրուսի հետ կապված, կրկին հարսանեկան սահմանափակումներ են մտցրել

Մեծ Նովգորոդում, կորոնավիրուսի հետ կապված, կրկին հարսանեկան սահմանափակումներ են մտցրել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով քաղաքի վարչակազմին:

«Նոյեմբերի 1-ից Հարսանյաց պալատում ամուսնության գրանցմանը թույլատրվում է ներկա լինել միայն երեք հոգու՝ հարսնացուին, փեսացուին եւ լուսանկարչին, իսկ հանդիսավոր գրանցմանը՝ չորս հոգով ավել, այսինքն, այնտեղ օրինակ, կարող են գտնվել հարսնացուի եւ փեսացուի ծնողները: Բնականաբար, բոլորը պետք է դիմակներով լինեն»,- ասել է զրուցակիցը:

Ինչպես պարզաբանել են վարչակազմում, եթե ամուսնացող քաղաքացիները համաձայն չեն նման սահմանափակումների հետ, նրանք կարող են գրանցումը հետաձգել ավելի ուշ ժամկետի, երբ գրանցման պայմանները կարող են փոխվել:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ապրիլի 1-ից մայիսի 31-ը Մեծ Նովգորոդում ամուսնություններ կամ ամուսնալուծություններ չեն գրանցվել: Այնուհետեւ ամուսնությունների գրանցումը վերսկսվել է, բայց երեք հոգու ներկայությամբ: Հուլիսի 29-ից համաճարակային իրավիճակի փոփոխության պատճառով քաղաքապետարանը թույլ էր տվել հանդիսավոր գրանցումների մասնակիցների թիվը հասցնել 15-ի:

Շաբաթ առավոտյան Նովգորոդի շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 7361 դեպք: 4 949 մարդ ապաքինվել է, 87-ը՝ մահացել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում