Մխիթարյանը վնասվածք է ստացել և լքել խաղադաշտը
Հռոմի «Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել «Լեսթերի» հետ առաջին խաղում: Տեղեկությունը հայտնում է skysport24 կայքը:
Հայ ֆուտբոլիստը հանդիպման 57-րդ րոպեին ստիպված լքել է խաղադաշտը` աջ ոտքի մկանային ցավերի պատճառով: Առայժմ հայտնի չէ, դա վնասվածք է, թե մկանային հոգնածություն:
Խաղից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լուրջ մտահոգություն է հայտնել այդ առիթով.
«Այն, որ ֆուտբոլիստը ստիպված փոխարինվում է նման կարևոր խաղում, այնքան էլ լավ նշան չէ», - ասել է պորտուգալացի մասնագետը:
Ըստ աղբյուրի, Հենրիխ Մխիթարյանը հավանաբար բաց կթողնի «Բոլոնյայի» և «Լեսթերի» հետ առաջիկա հանդիպումները, որոնք նախատեսված են մայիսի 1-ին և 5-ին:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիայի լիգայի կիսաեզրափակիչ առաջին մրցավեճում «Ռոման» Անգլիայում ոչ-ոքի է խաղացել «Լեսթերի» հետ հանդիպումը` 1:1:
Կարծիքներ