Ժոզեֆ Պրիգոժինը պատրաստվում է Իսրայելի քաղաքացիություն ստանալ

Հայտնի պրոդյուսեր Ջոզեֆ Պրիգոժինը իրեն հրեա է համարում, չնայած այն հանգամանքին, որ ծնվել է Մախաչկալայում։ Այդ կապակցությամբ նա որոշել է Իսրայելի քաղաքացիություն ստանալ։ Այժմ պատրաստվում են դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Газета-ի հաղորդմամբ՝ այս մասին նա պատմել է «Չեք հավատա» հաղորդաշարում։
Պրիգոժինը բացատրել է իսրայելական անձնագիր ունենալու ցանկությունը՝ Իսրայելում ապրող տարեց մոր մոտ ազատ գալու համար։
Շոուբիզնեսի ներկայացուցիչը վստահեցրել է, որ մտադիր չէ տեղափոխվել Իսրայել։ Նա Մոսկվան անվանել է աշխարհի լավագույն քաղաքը։
Կարծիքներ