American Express-ը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում և Բելառուսում
Ամերիկյան American Express ֆինանսական ընկերությունը դադարեցրել է ծառայությունների մատուցումը Ռուսաստանում և Բելառուսում։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը կիրակի օրը հրապարակվել է իր կայքում։
Ինչպես ընդգծվում է փաստաթղթում, Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ American Express-ը դադարեցնում է բոլոր գործողությունները Ռուսաստանում։ «Արդյունքում ամբողջ աշխարհում թողարկված American Express քարտերն այլևս չեն աշխատի Ռուսաստանի բանկերում և բանկոմատներում»,- բացատրվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ