Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականներին։
Գործակալության տվյալներով՝ հրթիռներն արձակվել են Փհենյանի մոտ գտնվող Սունան շրջանից։
ԿԺԴՀ-ի կողմից արձակված երեք ենթադրյալ բալիստիկ հրթիռներից երկուսն ընկել են Ճապոնական բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս՝ Ճապոնական ծովում:
Երրորդ հրթիռի ընկած տարածքի մասին տեղեկություն դեռ չի ստացվել։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը շարունակում է տվյալներ հավաքել կատարված փորձարկումների վերաբերյալ։
Կարծիքներ