Էլբրուսում փրկել են ևս մեկ լեռնագնացի

Էլբրուսում փրկել են ևս մեկ լեռնագնացի

Փրկարարները Էլբրուսից տարհանել են Հնդկաստանից եկած լեռնագնացի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դա մեկ օրվա ընթացքում երկրորդ նման դեպքն է, որ պատահել է հնդիկ լեռնագնացների հետ:

Հաղորդագրություն է ստացվել, որ 5500 մետր բարձրության վրա Էլբրուս լեռը բարձրանալիս լեռնագնացն ընկել է լանջից 200 մետր: 1995 թվականին ծնված աղջիկը եղել է չորս հոգուց բաղկացած չգրանցված խմբում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում