Պենտագոնը նշել Է, որ Ռուսաստանը զորքերի մի մասը հեռացրել Է Ուկրաինայի հետ սահմաններից
Ամերիկացի զինվորականները դեռ չեն կարող որոշել, թե արդյոք Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանից կհեռացնի ավելի վաղ այնտեղ տեղափոխած զորքերը: Այդ մասին ապրիլի 26-ին հայտարարել Է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Առայժմ վաղ Է խոսել այն մասին, թե նրանք արդոք կհեռացնեն իրենց ամբողջ զորքը»,-Կիրբիի խոսքը մեջբերում Է Bloomberg գործակալությունը: Պենտագոնի ներկայացուցիչը նշել Է, որ, Վաշինգտոնի տվյալներով, ՌԴ-ն իսկապես արդեն զորքերի մի մասը հեռացրել Է սահմանից: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի 22-ին հայտարարել Է Հարավային եւ Արեւմտյան ռազմական օկրուգներում զորքերի ստուգումն ավարտելու մասին, քանի որ դրված բոլոր նպատակներին հասել են:
Նա հրամանատարներին առաջադրանք Է տվել ապրիլի 23-ից ձեռնամուխ լինել զորքերի վերադարձին իրենց մշտական տեղաբաշխման կետեր: Հենց նույն օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել Է Դոնբասում ռազմական ներկայությունը նվազեցնելու եւ իրադրությունն ապաԷսկալացնելու քայլերը: 2021 թվականի սկզբից Դոնբասում զինված հակամարտության գոտում տեղի Է ունեցել իրադրության սրում, չնայած ավելի վաղ կնքված անժամկետ զինադադարին: Երկու կողմից աճել Է զոհվածների եւ վիրավորների թիվը, կանոնավոր կերպով հնչում են հրադադարի ռեժիմի խախտման փոխադարձ մեղադրանքներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ