Թուրքիայի նախագահն Արդարադատության նոր նախարար է նշանակել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեքիր Բոզդաղին նշանակել է Արդարադատության նոր նախարար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնում է թուրքական «NTV» հեռուստաալիքը:
Բոզդաղը Թուրքիայի Արդարադատության նախարար է եղել 2015-2017 թվականներին, այն ժամանակ նա նաև զբաղեցրել է Թուրքիայի փոխվարչապետի պաշտոնը:
Ավելի վաղ, Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ չնշելով պատճառները: Նա այդ պաշտոնին էր 2017 թվականից:
Կարծիքներ