ՄՅՈՒ-ի պաշտպանը կարող է տեղափոխվել ֆրանսիական թիմ

ՄՅՈՒ-ի պաշտպանը կարող է տեղափոխվել ֆրանսիական թիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը կարող է տեղափոխվել «Բորդո»: Այս մասին գրում է Armsport.am-ը։

«Բորդոն» լրջորեն հետաքրքրված է Ֆիլ Ջոնսի հետ պայմանագիր կնքելու հարցում։ Էրիկ Բային հունվարին չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», ուստի «Բորդոն» հույս ունի համաձայնության գալ «Յունայթեդի» հետ:

Ակումբների միջև բանակցությունները սկսվել են։ Կողմերը սպասում են Ռալֆ Ռանգնիկի վերջնական որոշմանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գին է սահմանել Ֆիլ Ջոնսի համար։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում