Պուտինը կոչ է արել Մակրոնին օգնել Ուկրաինայից օտարերկրացիների տարհանման հարցում

Պուտինը կոչ է արել Մակրոնին օգնել Ուկրաինայից օտարերկրացիների տարհանման հարցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին մասնակցել Ուկրաինայից օտարերկրացիների անվտանգ տարհանման կազմակերպմանը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

 

Խոսքն առաջին հերթին Հնդկաստանից ու Վիետնամից ներգաղթյալների մի մեծ խմբի մասին էր, որոնց, ըստ պաշտպանության նախարարության, ազգայնական խմբավորումները թույլ չեն տալիս լքել Խարկովը։

 

Կրեմլից հայտնել են, որ Ֆրանսիայի ղեկավարը խոստացել է այդ հարցը քննարկել Ուկրաինայի ղեկավարության հետ։ Նրանք ընդգծել են, որ Մոսկվան և Փարիզը պայմանավորվել են շարունակել շփումները այս և այլ հարցերի շուրջ։

 

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռուս զինվորականները պատրաստ են լռության ռեժիմ սահմանել և մարդասիրական միջանցքներ տրամադրել Ուկրաինայի տարածքից խաղաղ բնակչության տարհանման համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում