Խորհրդարանը վավերացրեց Օդային նավագնացության հանձնաժողովի կազմի մեծացման արձանագրությունը

Խորհրդարանը վավերացրեց Օդային նավագնացության հանձնաժողովի կազմի մեծացման արձանագրությունը

 ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը:

Արձանագրությունը վավերացվեց 86 «կողմ», 2 «դեմ» և 15 «ձեռնպահ» ձայներով:

Արձանագրությունը վավերացնելու արդյունքում ավելի շատ անդամ երկրներ հնարավորություն կունենան ընդգրկվելու Օդային նավագնացության հանձնաժողովի կազմում, քանի որ 56-րդ հոդվածում նշված 19 թիվը փոխարինվում է 21-ով: Արձանագրությունն այս պահին վավերացված է 45 պետությունների կողմից:

Արձանագրությունն ուժի մեջ կմտնի, երբ 128 պետություն ամբողջությամբ կվավերացնեն այն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում