Նախատեսվում է արգելել ինքնակամ կառույցների օրինականացումը

Նախատեսվում է արգելել ինքնակամ կառույցների օրինականացումը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը, և դրանք ենթակա են լինելու քանդման` Կառավարության սահմանած կարգով:

Անձն իրավունք է ունենալու քանդել իր սեփական հողամասում կառուցված ինքնակամ կառույցը, իսկ ինչ վերաբերում է ուրիշի հողամասում կառուցված ինքնակամ շինությանը, ապա դա կարող է իրականացվել բացառապես դատական կարգով:

Մինչ այս օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ կիրառվելու են գործող կարգավորումները: Այդ կառույցները սահմանված ժամկետներում պետք է հաշվառել Կադաստրի կոմիտեում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում