Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ հանդիպում չի նախատեսվում Հայաստանի գործընկերոջ հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի հայտնել է, որ չի նախատեսում հանդիպել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին գրում է ТАСС-ը։
«Ոչ, ես նման ծրագրեր չունեմ», - ասել է Չավուշօղլուն երկուշաբթի օրը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում՝ Թուրքական խորհրդի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո՝ պատասխանելով համապատասխան հարցին: «Մենք ի սկզբանե ցանկանում էինք, որ տարածաշրջանը դառնա խաղաղության գոտի: Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է այս ուղղությամբ համապարփակ խաղաղության պայմանագիր: Դեռևս դրական պատասխան չի եղել»:
Բացի այդ, ըստ Չավուշօղլուի, Անկարան մտադիր է համակարգել Բաքվի հետ բոլոր այն քայլերը, որոնք այժմ կատարվում են, եւ որոնք պետք է ձեռնարկվեն ապագայում:
Կարծիքներ