Բրյունետի եվրատեսիլյան տեսահոլովակի դիտումները հատել են 4 մլն շեմը

Բրյունետի եվրատեսիլյան տեսահոլովակի դիտումները հատել են 4 մլն շեմը

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետի «Future lover» երգը և տեսահոլովակը հատել է 4 մլն դիտումների շեմը։

Երգի հեղինակը հենց երգչուհին է: Տեսահոլովակի ռեժիսորը՝ Արամայիս Հայրապետյանը:

««Future Lover»-ն անհասցե նամակ է բանաստեղծական շնչով: Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա.  տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգը նրա մասին է, որ կյանքի ընթացքում մենք բոլորս փնտրում ենք այն մեկին՝ ապագա սիրեցյալին, որը կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,- պրեմիերայի ժամանակ անկեղծացել է Բրյունետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում