ԵԽ գլխավոր քարտուղարն ու Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հանդիպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևի հետ։
Հանդիպման հիմնական շեշտը դրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանման կարևորության վրա, այդ թվում՝ վստահության ամրապնդման միջոցով։
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հիշեցրել է, որ յուրաքանչյուր ոք, ով ապրում է Եվրոպայի խորհրդի երկրներում, իրավունք ունի լիարժեք օգտվելու մարդու իրավունքների և ազատություններից, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։
Արարողությանը գլխավոր քարտուղար Ալի Նագի օղլու Նագիևի ներկայությամբ ստորագրել է Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:
Կարծիքներ