Ստոլտենբերգը գլխավոր սպառնալիքներ Է համարել ՌԴ-ն, ահաբեկչությունը, ՉԺՀ-ի վերելքը եւ կլիմայի փոփոխությունը
Ռուսաստանը, ահաբեկչությունը, Չինաստանի վերելքը եւ կլիմայական փոոխությունները ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքներն են: Այդ մասին կայացած առցանց խորհրդաժողովում հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ներկայացնելով 2020 թվականին կազմակերպության աշխատանքի մասին իր ամենամյա զեկույցը:
«Ռուսաստանի ապակայունացնող պահվածքը, ահաբեկչությունը, կիբեռգրոհները, տեխնոլոգիաները, Չինաստանի վերելքը եւ կլիմայական փոփոխությունները մարտահրավերներ են, որոնք մնացել են: Ոչ մի երկիր եւ ոչ մի մայր ցամաք միայնակ գլուխ չի հանի: Ոստի մենք պետք Է աշխատանեք միասին ռազմավարական համերաշխությամբ»,- ասել Է նա:
Ստոլտենբերգի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր երկրների ռազմական ծախսերը 2020 թվականին 3,9 տոկոսով աճել են, չնայած դրանց տնտեսությունների վրա համավարակի բացասական ազդեցությանը: «2020 թվականին մենք շարունակեցինք ներդրումները պաշտպանության բնագավառում: Չնայած համավարակի կողմից տնտեսություններին պատճառված վնասին, դա եղել Է ծախսերի ավելացման 6-րդ տարին, եւ այն կազմել Է 3,9 տոկոս»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ