ՆԳՆ Փրկարար ծառայությունը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների միջպետական խորհրդի առցանց նիստին

ՆԳՆ Փրկարար ծառայությունը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների միջպետական խորհրդի առցանց նիստին

Նոյեմբերի 24-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը և ՓԾ ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արսեն Սարոյանը մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների՝ տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների միջպետական 35-րդ խորհրդի նիստին, որն անցկացվել է առցանց ձևաչափով։

 

Խորհրդի նիստում 2024 թվականի միջպետական խորհրդի նախագահությունը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը, որը կղեկավարի ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են տարերային և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման միջոցառումները, ինչպես նաև 2024 թվականի խորհրդի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։

 

Տիգրան Պետրոսյանը հանդես է եկել ելույթով, որտեղ կարևորել է ԱՊՀ կոմիտեի ջանքերն ու նախաձեռնությունները՝ ուղղված արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության զարգացմանը, ինչպես նաև արդյունավետ փոխհամագործակցություն է մաղթել առաջիկա աշխատանքներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում