Բլինքենը Փաշինյանի հետ զրույցում վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին հայտնում է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
«Բլինքենն ու Փաշինյանը քննարկել են ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամուր և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծել ՀՀ հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը, քանի որ մենք աշխատում ենք աջակցել բարգավաճող և ժողովրդավար ապագա կառուցելու նրա տեսլականին»,- ասել է նա:
Կարծիքներ