Մոսկվայում չեղարկել են բոլոր զանգվածային միջոցառումները, օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Մոսկվայում չեղարկել են բոլոր զանգվածային միջոցառումները, օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Մոսկվայում առաջիկա հանգստյան օրերին չեղարկվում են բոլոր սպորտային, մշակութային և այլ զանգվածային միջոցառումները։ Համապատասխան որոշումը հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Ռոսավիացիան», իր հերթին, հայտնել է, որ քաղաքի՝ Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Գերատեսչությունը ուղևորներին հորդորել է նախօրոք ժամանել օդանավակայաններ։

Ռուսական երկաթուղիները հայտնել են Մոսկվայի կայարաններում անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում