Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Թալինի, Սևանի և Մեղրիի տարածաշրջաններում, նոյեմբերի 27-ի ժամը 20:30-ի դրությամբ,  ձյուն է տեղում, իսկ Սպիտակի, Վայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Ինչպես  տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ըստ աղբյուրի՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում