Ադրբեջանին բազմիցս ասել ենք՝ իրավունք չունեն խառնվելու ՀՀ ներքաղաքական կյանքին. Հովհաննիսյան
«Այո, Ալիևը շարունակում է խոսել Հայաստանի Սահմանադրության մասին, բայց մենք ասել ենք ոչ մեկ անգամ, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը Հայաստանի ներքաղաքական կյանքն է, և Ադրբեջանը որևէ իրավունք չունի խառնվելու ներքաղաքական կյանքին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ եթե Հայաստանի Հանրապետությունում կա սահմանադրական փոփոխությունների քննարկում, այն սկսվել է դեռևս թավշյա հեղափոխության ընթացքում:
«Հետևաբար, համեմատությունը, որ Ալիևը ասում է՝ Սահմանադրությունը փոխեք, դա պատվիրված և կեղծ նարատիվ է, իրականության հետ ընդհանրապես կապ չունի:
Մենք Սահմանադրական փոփոխությունների մասին սկսել ենք խոսել 2018 թվականից և շարունակում ենք դրա մասին խոսել: Մինչև այս իրադարձությունները սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովներ են ստեղծվել, աշխատանքային խմբեր, հիմա էլ այդ աշխատանքները շարունակվում են: Մեր Սահմանադրությունը այս պահին ընդհանրապես կապ չունի այս գործընթացի հետ, մենք ուրիշ կետից ենք սկսել քննարկել Սահմանադրությունը»,- ասել է Հովհաննիսյանը:
Կարծիքներ